ԿարևորՔաղաքական

Բլինքենն ու Ֆիդանը հեռախոսազրույցում ընդգծել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու կարևորությունը

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում՝ ընդգծելով արդար և երկարատև խաղաղության հասնելու կարևորությունը, որն օգուտ կբերի ողջ տարածաշրջանին, հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրերս նամակ էր հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում Բայդենը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու խաղաղության համաձայնագրին, որը կարող է վերջ դնել հարատև հակամարտությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նախագահը վստահեցրել է, որ այս համաձայնագիրը, որ ապահովելու է Հայաստանի ինքնիշխանությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը, կնպաստի նաև Հարավային Կովկասի կայունությանը: Նման բովանդակությամբ մի նամակ էլ ԱՄՆ նախագահն ուղղել էր Ադրբեջանի նախագահին։

Բլինքենն ու Ֆիդանը հեռախոսով քննարկել են նաև Լիբանանում հակամարտությանը դիվանագիտական լուծում գտնելու շարունակական ջանքերը: Պետքարտուղարը կրկնել է, որ ժամանակն է դադարեցնել պատերազմը Գազայում և պատանդներին տուն վերադարձնել։

Կարդացեք նաև

Back to top button