
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը երկու տարբեր գործընթացներ են, թեև դրանք կարող են փոխազդել իրար վրա, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Արդյոք կարող են դրանք փոխազդել միմյանց վրա, կարող են: Ես կարծում եմ՝ Հայաստան-Թուրքիա գործընթացում առաջընթացը մեծապես կնպաստի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:
Ընդհանրպես մենք խոսում ենք երկրների մասին, որոնք նույն տաշրածաշրջանում են և, բնականաբար, ազդեցություն լինում է, բայց դա երկու տարբեր գործընթաց է»,- ասել է ԱԺ փոխխոսնակը:
Խոսելով երրորդ անձանց համար Մարգարայի անցակետի գործարկման մասին, նա հայտնել է, որ չնայած պայմանավորվածություններին, այս պահի դրությամբ, իրագործված չէ այն ու ոչ ՀՀ մեղքով:
«Այսինքն, մենք մեր կողմից համախատասխան քայլերն արել եք, Մարգարայի անցակետը վերանորոգել ենք, ամեն ինչ արել ենք և սպասում ենք թուրքական կողմից այդ պայմանավորվածության իրագործմանը: Ընդհանուր առմամբ, կարգավորման գործընթացը շարունակվում է, հայկական կողմը պատրաստ է հենց վաղն ունենալ բաց սահմաններ, հաստատված դիվանագիտական հարաբերություններ»,- ասել է նա:




