ԿարևորՔաղաքական

Փաշինյանն ու Ալիևը Կազանում կողք կողքի են նստել, մի քանի բառ են փոխանակել

Կազանում ընթացող «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի լիագումար նիստում «ԲՐԻԿՍ-ի բարեկամ» երկրները նստել են կլոր սեղանի շուրջ՝ այբբենական կարգով։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նստել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողքին, նրանք հանդիպման մեկնարկից առաջ մի քանի բառ են փոխանակել։

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հարևանները Բոլիվիայի և Բանգլադեշի պատվիրակությունների ղեկավարներն էին, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի կողքին՝ Սերբիայի և Նիկարագուայի ներկայացուցիչները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնացելու «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին:

Կարդացեք նաև

Back to top button