ԿարևորՄիջազգային

Պայթյուն Անկարայի մերձակայքում․ կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ Անկարայի մերձակայքում գտնվող թուրքական ավիացիոն ընկերության կենտրոնակայանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության տարածքում տեղի ունեցած միջադեպն Ալի Երլիքայան անվանել է «ահաբեկչական հարձակում»՝ հավելելով, որ «ցավոք, մենք ունենք զոհեր և վիրավորներ»։

Նա զոհերի մասին կոնկրետ թվեր չի ներկայացրել, բայց խոստացել է հասարակությանը տեղյակ պահել զարգացումների մասին՝ հորդորելով վստահել միայն պաշտոնական աղբյուրներին: Տեղական լրատվամիջոցները հաղորդում են պայթյունի և կրակոցների մասին՝ Անկարայից մոտ 40 կմ հեռավորության վրա։

Կարդացեք նաև

Back to top button