
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հերթական անգամ դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները։
Ելույթ ունենալով խորհրդարանում՝ արտգործնախարարն ասել է, որ «Ֆրանսիան միշտ կկանգնի մի կողմում՝ միջազգային իրավունքի և արդարության կողքին»։
«Մենք դատապարտում ենք միջազգային իրավունքի խախտումներն ամենուր և բոլոր ժամանակներում․ Իսրայելի կողմից՝ Գազայում, ՀԱՄԱՍ-ի և Հեզբոլլահի կողմից՝ Իսրայելում, Իսրայելի կողմից՝ Լիբանանում, Իրաքում և Սիրիայում եզդիներին դահիճների կողմից, թալիբների կողմից՝ Աֆղանստանում, Սուդանի զինված ուժերի կողմից, Ադրբեջանի կողմից՝ Հայաստանում, Ռուսաստանի կողմից՝ Ուկրաինայում»,- նշել է Բարրոն:
«Մենք ունենք մեկ ուղերձ՝ միջազգային իրավունքի և արդարադատության ուղերձը»,- ընդգծել է նա։




