
Մոլդովայում քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ նախագահ Մայա Սանդուն Ալեքսանդրե Ստոյանոգլոյի հետ կանցնի երկրորդ փուլ։
Եվրամիությանն անդամակցելու քաղաքականությունը երկրի սահմանադրության մեջ մտցնելու հանրաքվեի արդյունքը դեռևս պարզ չէ․ այս առաջարկի կողմնակիցների և հակառակորդների ձայները գրեթե հավասար են, հայտնում է BBC-ին։
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն մշակել է քվեաթերթիկների 98%-ը։ Ստացված տվյալների համաձայն, գործող նախագահը հավաքել է 42%, նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն՝ ավելի քան 26%։
Նախագահական ընտրությունների հետ միաժամանակ ընտրողները պատասխանել են նաև այն հարցին, թե ինչպես են նրանք վերաբերվում Եվրամիությանն ինտեգրվելու երկրի ուղուն։
Երկրի հիմնական օրենքում եվրաինտեգրման կուրս մտցնելու հակառակորդների առավելությունը եվրաինտեգրման կողմնակիցների նկատմամբ կազմել է ընդամենը 0,2%:
Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, դրան պետք է մասնակցի գրանցված ընտրողների առնվազն մեկ երրորդը։ Արդյունքում մասնակցությունը գերազանցել է 51%-ը։
Քվեարկությունից հետո իր առաջին հրապարակային ելույթում Մայա Սանդուն մեղադրել է որոշ հանցավոր խմբերի և թշնամական արտաքին ուժերին ընտրողներին լայնածավալ կաշառք տալու փորձի մեջ։
Ընդհանուր առմամբ, այս ընտրություններում քվեարկել է մոտ մեկուկես միլիոն Մոլդովայի քաղաքացի, նրանցից ավելի քան կես միլիոնը քվեարկել է Սանդուի օգտին։




