ԿարևորՀասարակություն

Իրանցի մարզիկն իր նվաճած ոսկե մեդալը փոխանցել է ՀՀ դեսպանին՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր հայ ընկերոջ

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության դեսպանություն է այցելել Իրանի Կիոկուշին կարատեի մարզիկ Ահմադ Բաղերիին և ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր ընկեր Արթուր Սուքիասյանի՝ դեսպան Արսեն Ավագյանին հանձնել վերջերս Դանիայի Աալբորգ քաղաքում կայացած մրցապայքարում նվաճած ոսկե մեդալը:

Դեսպան Ավագյանը բաձր է գնահատել իրանցի մարզիկի քայլը, նրան մաղթել մարզական մեծ հաջողություններ և խոստացել ստացված մեդալը փոխանցել Արթուր Սուքիասյանի ընտանիքին:

Կարդացեք նաև

Back to top button