ԿարևորՔաղաքական

Կարծում ենք, որ տարածաշրջանի երկրները լավագույնս գիտեն տարածաշրջանային խնդիրները և կարող են լուծել դրանք․ Թուրքիայի ԱԳ նախարար

Կարծում ենք, որ տարածաշրջանի երկրները լավագույնս գիտեն տարածաշրջանային խնդիրները և կարող են լուծել դրանք, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հասան Ֆիդանը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի նիստի բացման ժամանակ։

«Այն բուռն գործընթացները, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում, պատերազմները, հումանիտար աղետները և տանջանքները, որը ստեղծվել է Իսրայելի կողմից Մերձավոր Արևելքում, ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան կարևոր է տարածաշրջանային մակարդակով երկխոսությունն ու համագործակցությունը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

«Տարածաշրջանի տերը լինելու զգացումն է կազմում Հարավային Կովկասի մեր տեսլականը: Կարծում ենք, որ այդ տարածաշրջանի երկրները լավագույնս գիտեն տարածաշրջանային խնդիրները և կարող են լուծել դրանք։ Որպես այս տեսլականի արտացոլում՝ մենք նախատեսում ենք մեր բանակցությունների ավարտին մեր հանդիպման հիմնական արդյունքի վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունել»,- նշել է նա։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում մասնակցում է «3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների հարթակի երրորդ հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները։ Վրաստանը հերթական անգամ հրաժարվել է նիստից։

Կարդացեք նաև

Back to top button