
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը:
Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, ծրագրված են երկկողմ հանդիպումներ:




