ԿարևորՄիջազգային

«Գիտելիքը, գրիչը և գրքերն ավելի ուժեղ են, քան հրետանին». լիբանանյան հրատարակիչները միացել են Լիբիայի գրքի տոնավաճառին

Տրիպոլիում բացվել է Գրքի միջազգային տոնավաճառը, որին մասնակցում են 19 օտար և արաբական երկրների 350 տպագրական ընկերություններ՝ հայտնում է Reuters-ը։

Հրատարակություններից մեկի տնօրենի խոսքերով՝ «․․․գիտելիքը, գրիչը և գրքերն ավելի ուժեղ են, քան հրետանին, ինքնաթիռները և մնացած ամեն ինչը»։

Լիբիան ավելի քան 30 լիբանանյան հրատարակությունների հրավիրել է մասնակցել տոնավաճառին, սակայն միայն վեցն են անձնապես ներկայացել։ Մյուս 12 ընկերություններն իրենց վստահված անձանց միջոցով միայն գրքերն են ուղարկել։

Չնայած այն բանին, որ Բեյրութի օդանավակայանը վնասվել է ռմբակոծություններից, Dar Al-Kitab Al-Arabi գլխավոր տնօրենը հայտնել է, որ Լիբանանից մեկնել է ռմբակոծման պահին՝ հույս հայտնելով, որ օդանավակայանը ավելի չի վնասվի պատերազմից, և ինքը կկարողանա հայրենիք վերադառնալ։

Վերջին տարում Լիբանանում իսրայելական հարձակումների զոհ է դարձել երկու հազարից ավելի մարդ, առնվազն 11 հազարը վիրավորվել է։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրից մեկ միլիոնից ավելի մարդ տեղահանվել է պատերազմական գործողությունների պատճառով։ Միավորված Ազգերի Կազմակերպության հաշվարկներով՝, Լիբանանի բնակչության մեկ քառորդը տարհանման հրաման է ստացել։

Թարգմանությունը` Շուշանիկ Նավասարդյանի

Կարդացեք նաև

Back to top button