ԿարևորՄիջազգային

Սիրիան ջանքեր է գործադրում լիբանանցի փախստականներին կացարանով ապահովելու համար

Սիրիայի իշխանությունները դժվարությամբ կարողանում են ժամանակավոր կացարաններ հայթհայթել հարևան Լիբանանից եկած փախստականների համար՝ հայտնում է Reuters-ը։ Այդ կացարաններից մեկը կենտրոնական Սիրիայում գտնվող նախկին մենաստանի շենքն է, որտեղ ապաստան է գտել 88 լիբանանցի` 20 ընտանիք։ Փախստականների մի մասը երեխաներ են, որոնց պատերազմը կտրել է իրենց դպրոցից։

Նրանք այս տարիքում հասցրել են արդեն օդուժի հարձակումներ, հարազատների մահ տեսնել, ինչը զգալի ազդել է երեխաների հոգեբանական վիճակի վրա։ Փախստականների այս ճամբարը մարդկանց ապահովում է հիմնակամն պաշարներով, այդ թվում շաքարով, բրնձով, ձեթով և արհեստական մանկական սնունդով։ Այս պահին Սիրիա-Լիբանան սահմանը օրական 3000 մարդ է հատում։ Սիրիայի կառավարությունը ասել է, որ ամեն միջոց կձեռնարկի լիբանանցի փախստականներին օգնություն ցուցաբերելու համար։

Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի

Կարդացեք նաև

Back to top button