ԿարևորՄիջազգային

Փարիզում ցուցադրվում են չինական էլեկտրական մեքենաների նորագույն մոդելները

Փարիզում դռներն է բացել 2024 թվականի ավտոմեքենաների յոթօրյա ցուցահանդեսը, որի կազմակերպիչները հույս ունեն կես միլիոն այցելու ունենալ՝ հայտնում է Reuters-ը։ Չինաստանն այս տարի ներկայացրել է իննը էլեկտրական ավտոմեքենաների նորագույն մոդելները, և ակնկալում է, որ իրենց կհաջողվի շուկան ընդյալնել ոչ միայն Ֆրանսիայում, այլև եվրոպական այլ երկրներում։

Հինգերորդ ցուցասրահում ներկայացված են սպառողներին արդեն հայտնի չինական մի շարք ավտոմեքենաների վերջին մոդելները, որոնք նորարարական դիզայնից բացի ունեն տեխնոլոգիական առավելություններ։ Եվրոպական շուկայում Չինաստանի արտադրած էլեկտրական ավտոմեքենաները դեռևս 2020 թվականին 3,5 տոկոսն էին կազմում նոր գրանցված մոդելների շարքում։

Այս տարվա սկզբին միայն այդ ցուցանիշը հասել է 27 տոկոսի՝ դրանով Եվրամիությանը հարկադրելով տարիֆային քայլեր ձեռնարկել՝ սեփական ավտոմեքենա արտադրող ընկերություններին պաշտպանելու համար։ Չինական որոշ գործարաններ մտածում են իրենց արտադրությունը Եվրոպա տեղափոխել, որպեսզի այդկերպ կարողանան շրջանցել Եվրամիության սահմանած նոր հարկերը, որոնք չինական արտադրության ավտոմեքենաների հանդեպ ուժի մեջ են մտնում հաջորդ ամսվանից։

Անցյալ երեք ամիսներին Չինաստանում գերմանական արտադրության ավտոմեքենաների վաճառքը 30 տոկոս անկում է գրանցել, մինչդեռ անցյալում դրանք գերակշռում էին։ Չինաստանում այսօր ավտոմեքենաների մեջ ամենաշատը վաճառվում են էլեկտրական և հիբրիդային մեքենաները։ Մինչ եվրոպացի սպառողները շարունակում են էլեկտրական ավտոմեքենաներ գնել, եվրոպական արտադրության մյուս մեքենաների ձեռքբերման արագությունը զգալիորեն պակասում է՝ շուկայում չինականների հայտնվելուն զուգընթաց։

Թարգմանությունը` Շուշանիկ Նավասարդյանի

Կարդացեք նաև

Back to top button