ԿարևորՔաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ԱՄՆ-ն ցանկանում էր տեսնել ամիսներ առաջ. Միլլեր

ԱՄՆ-ն ամիսներ առաջ էր ցանկանում տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, ամենօրյա ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Նա ասել է, որ իրենք երբեք համաձայնագիրը չեն կապել հաջորդ ամիս Բաքվում կայանալիք COP29 համաժողովի հետ։

«Մենք ամիսներ առաջ էինք ցանկանում տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և պնդում էինք խաղաղության համաձայնագրի կնքման վրա, ի վերջո հույս ունեինք, որ կհասնենք այդ սահմանագծին: Բայց դա կախված է երկու կողմերից, ոչ թե Միացյալ Նահանգներից», — ասել է Միլլերը:

Հայաստանը բազմիցս հայտարարել է համաձայնագիրը ստորագրելու իր պատրաստակամության մասին։

Կարդացեք նաև

Back to top button