ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Կյանքը պատկեր է, կենդանացրու այն․ փառատոնի միջոցառումները

Հոկտեմբերի 20-ից 26-ը 16-րդ անգամ կանցկացվի «Ռեանիմանիա» պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը։ Մեկ շաբաթում շուրջ 300 ֆիլմ է ցուցադրվելու: Այս տարի փառատոնը, համագործակցելով ասխարահռչակ «Ուոլդ Դիսնեյ» ընկերության հետ, երեք ֆիլմի ցուցադրության իրավունք է ձեռք բերել։ Համագործակցության պայմանագիր է կնքել նաև Եվրիմաժի հետ։ «ՌեԱ» փառատոնի ընթացքում սպասվում են նաև գրաֆիկական նովելների շնորհանդեսներ: Փառատոնի գլխավոր հովանավորը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է, իր ներդրումն է ունցել նաև Երևանի քաղաքապետարանը։

«Ուոլդ Դիսնեյ»-ի անիմացիոն գլուխգործոցները Երևանում են․ ՌեԱ փառատոնի ընթացքում մեծ էկրանին կցուցադրվեն «Գեղեցկուհին և հրեշը», «Փարիզի Աստվածամոր տաճարի կուզիկը», «Ատլանտիս․ կորսված կայսրությունը» անիմացիոն ֆիլմերը։ Փառատոնի բացման ֆիլմը Կաննի փառատոնում ներկայացված լատվիացի ռեժիսորի (Գինտս Զիլբալոդիսի) «Հոսք»(Flow) -ն է։ Այս տարի փառատոնի ընթացքում նաև գրաֆիկական նովելների շնորհանդեսներ կլինեն։ ReA Fest-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունի․

«Իմ երազանքներից ամենագեղեցիկn այս տարի իրականանալու է. «ՌեԱ կոմիքսի» մատենաշարն է սկսվում։ Այս տարի թարգմանում ենք երկու գիրք, մեկը՝ գերմանական Ռեյմարդ Ֆլայսի «Բռնցքամարտիկը» գիրքն է։ Երկրորդը՝ Ֆրանսիայում նոր դուրս եկած Միսաք և Մելինե Մանուշյաններին նվիրված գիրքը։ Շնորհանդեսը հոկտեմբերի 23-ին կլինի»։

Փառատոնի առաջնային նպատակներից մեկը համաարտադրությանը զարկ տալն է։ Այս նպատակով արդեն երկրորդ տարին գործում է CoReAct համարտադրության հարթակը, որտեղ համագործակցուն են կինոյի և անիմացիոն ոլորտի մասնագետներն ու պրոդյուսերները։

«Նախորդ տարի ունեցանք 12 նախագիծ, որոնցից 3-ն համաարտադրողներ ունեցան։ Այս տարի17 նախագիծ կա, հրավիրվել են 15 միջազգային պրոդյուսերներ։ Գնահատողների խմբի մեջ մտնում են նաև մեծ կազմակերպությունների օրինակ՝ Եվրիմաժի, Անսի փառատոնի և Ֆրանս ԹիՎիի  ներկայացուցիչները»։   

«ՄարԱնի» ֆորումը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-24-ին ՀԲԸՄ-ում, որտեղ «Ուոլդ Դիսնեյի», եվրոպական երկրների վարպետները կներկայացնեն ԱԲ-ի և առհասարակ տեխնոլոգիաների ներդրումը անիմացիայի մեջ։

Այս տարի փառատոնին  ներկա կլինի նաև «Ֆրանս ԹիՎի»-ի ներկայացուցիչը։ Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի փոխտնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Դավիդ Տուղսի խոսքով՝ սա ֆրանսիական ֆիլմերը Հայաստանում, հայկական ֆիլմերը՝ Ֆրանսիայում ներկայացնելու հնարավորություն է։ Ցուցադրվելու է  ֆրանսիական արտադրության  երկու ֆիլմ՝ «Ամենածանր բեռը» և «Հոսք»-ը, երկուսն էլ ներկայացվել են Կաննի փառատոնում։ Ըստ Տուղսի՝ հայ անիմատորներիի համար անիմացիոն գլխավոր շուկայում՝ «Միֆայում» ներկայանալու հնարավորություն է ստեղծվում։

«Գլխավոր նպատակն այն է, որ հայ անիմատորներն ընտրվեն և հնարավորություն ստանան մյուս տարի անվճար մասնակցելու Միֆային»։

«Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի խոսքով՝ փառատոնում ներդրում են ունեցել երկու հիմնական պատճառով՝ փառատոնը կայացել և միջազգայնանում է, նաև ՝ստեղծագործական բովանդակություն է առաջարկում, որը առաջնահերթություն է հիմնադրամի համար։

«Որպես սփյուռքյան կառույց կարրևորում ենք Սփյուռք-Հայաստան հարաբերությունները և ինչու ոչ Հայաստանից դուրս տանելը ։ Քննարկել ենք գաղափարներ, թե ինչպես Հայաստանից փառատոնը տանել այլ գաղթօջախներ, այս պահին՝ ԱՄՆ-ի մասին ենք խոսել, բայց տեսնենք ծրագրերն ինչպես կընթանան»։

«Կյանքը պատկեր է, կենդանացրու այն» խորագրով փառատոնն այս տարի ստացել է 500 հայտ, ընտրել է 300 ֆիլմ։ Փառատոնի մրցույթին կմասնակցի 14 ֆիլմ:

Հաջորդ տարի արդեն Հայաստանում անիմացիոն ակադեմիա կստեղծվի, որը մասշտաբային առումով առաջինը կլինի ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում։ Ակադեմիայում կսովորեն 14-15 տարեկանից բարձր երիտասարդները։

Կարդացեք նաև

Back to top button