ԿարևորՄիջազգային

Ռոբոտները Գերմանիայի հիվանդանոցի աշխատակիցների համար 24/7 ռեժիմով տաք ճաշեր են պատրաստում

Գերմանական հիվանդանոցներից մեկը, ձգտելով իր աշխատակիցներին ողջ օրվա ընթացքում գոհացնել տաք ուտեստներով, անցել է ռոբոտ–խոհանոցի կիրառմանը՝ հայտնում է Reuters-ը։

Թյուբինգենի համալսարանական հիվանդանոցում ռոբոտը մի քանի րոպեի ընթացքում մինչև 120 տեսակի ճաշատեսակ է պատրաստում՝ օգտագործելով մինչ այդ նախապատրաստած բաղադրիչները։

Սենսորային էկրանի վրա հաճախորդներն ընտրում են իրենց ցանկացած ուտեստը, որից հետո ինդուկցիայով աշխատող ջեռուցի վրա սկսվում է եփվել ճաշը։

Ճաշացանկում տեղ են գտել գերմանական դասական խոհանոցի ճաշեր՝ աղացած մսով, ոսպով, պանրով, հավի մսով կերակուրներ, կան նաև ասիական խոհանոցի ճաշատեսակներ՝ բրինձ, ասիական ապուրներ, ինչպես նաև իտալական խոհանոցից լայն տեսականի։

Հիվանդանոցի ղեկավարությունը վստահեցնում է, որ այսօր շատ դժվար է բարձր որակավորում ունեցող խոհարար գտնել, մանավանդ որ հիվանդանոցում աշխատանքը կանոնավոր ժամերի չունի։

Հարկ է նշել, սակայն, որ ռոբոտ–խոհանոցը առանց մարդկանց չի գործում։ Ամեն օր աշխատակիցները սառնարանում տեղավորում են կտրատած կամ կիսաեփ սննդամթերքը, որը հետագայում ռոբոտների օգնությամբ ավարտուն վիճակի է հասցվում։

Ռոբոտի ձեռքը տապակած ուտելիքները հանում է սառնարանից, խառնում, և համեմում։ Կոհանոցը Թյուբինգենի համալսարանական հիվանդանոցում է սկսել գործել այս տարվա մայիսի վերջերից։ Այստեղ յուրաքանչյուր ճաշի գինը տատանվում է 6-ից 9-ը եվրոյի սահմաններում։

Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի

Կարդացեք նաև

Back to top button