ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներՏեսանյութեր

Խաղաղ բնակիչները և խաղաղապահները՝ թիրախում․ Լիբանանում ավելի քան 1 միլիոն մարդ է տեղահանվել

Իսրայելի ու Հըզբոլլահի միջև հակամարտության սրման պահից Լիբանանում ավելի քան 1 միլիոն մարդ է տեղահանվել։ Լիբանանյան աղբյուրները հայտնում են նաև 2300-ից ավելի զոհի ու 10 հազարից ավելի վիրավորի մասին։ Վերջին օրերին նաև Լիբանանի տարածքում  ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն իրականացնող  զինվորներ են վիրավորվել։ Միջադեպից հետո կողմերի փոխադարձ մեղադրանքներին ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանն աջակցող երկրների հայտարարությունն է հաջորդել։ Երկրում նաև սոցիալ-տնտեսական ու հումանիտար ծանր իրավիճակ է ստեղծվել՝ պատմում են տեղի հայ համայնքից։

Կարդացեք նաև

Back to top button