
Ժնևում քիչ առաջ մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը, հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը:
Ավելի վաղ նա ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ չեղարկվել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը։




