ԿարևորՄիջազգային

Բայդենը պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ի, Չինաստանի և ԿԺԴՀ-ի հետ միջուկային զենքի շուրջ բանակցություններ վարել՝ առանց նախապայմանների

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հիրոսիմայի և Նագասակիի ամերիկյան ատոմային ռմբակոծությունից փրկված «Նիհոն Հիդանկյո» շարժմանը Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ։

Շնորհավորական ուղերձում նա պատրաստակամություն է հայտնել առանց նախապայմանների միջուկային զենքի շուրջ բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ։

«ԱՄՆ-ն պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ վարել ՌԴ-ի, Չինաստանի և Հս. Կորեայի հետ՝ նվազեցնելու միջուկային սպառնալիքը: Ոչ մեր երկրներին, ոչ ամբողջ աշխարհին ձեռնտու չէ դանդաղեցնել միջուկային զինանոցների կրճատման առաջընթացը»,- ասվում է շնորհավորանքի տեքստում։

Կարդացեք նաև

Back to top button