
Հոկտեմբերի 13-ին Երևանը տոնում է 2806 ամյակը:
Էրեբունի-Երևան տոնակատարություները կմեկնարկեն ժամը 12։00-ից, մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։
Շառլ Ազավուրի հրապարակում տեղի կունենա էստրադային համերգ
- 13:00 — Երվանդ Երզնկյան
- 14:45 — Գարիկ և Սոնա
- 15:30 — “Kami Friends” band
- 16:30 — Արամ MP3
- 17.15 — Իվետա Մուկուչյան
Ազատության հրապարակում տեղի կունենա դասական համերգ․
- 17:00 — «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ
- 19:00 — Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) տեղի կունենա ջազ համերգ.
- 12:00 — «Երևան» փողային նվագախումբ
- 13:00 — “Jazz for kids”
- 14:00 — Արցախի պետական ջազ նվագախումբ
- 15:00 — «Կատուներ» նվագախումբ
- 16:00 — «Մալխաս» ջազ եռյակ
- 17:00 — Հայաստանի պետական ջազ նվագախումբ
- 18:00 — Արտո Թունջբոյաջյան և Արմենիան Նեյվի բենդ
- 19:00 — Տիգրան Համասյան տրիո
Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում տեղի կունենա ռոք համերգ.
- 14:00 — Սևագիր
- 15:00 — Կավիճ
- 16:00 — Թմբաթա
- 17:00 — “Fairwind”
- 18:00 — “Rozen Tal”
- 19:00 — Լավ էլի
- 20:00 — Jag և Նարեկ Բարսեղյան
- 21:00 — Նեմրա
Համերգին զուգահեռ նույն տարածքում կանցկացվի նաև գարեջրի փառատոն:
- 12:00-23:00 Հյուսիսային պողոտայում կանցկացվի գինու փառատոն:
- 12:00-18:00 Սախարովի հրապարակում կանցկացվեն փողոցային ֆուտբոլին, բասկետբոլին, ռաունդնեթին, սեղանի թենիսին և այլ սպորտաձևերին նվիրված միջոցառումներ:
- Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան հանրապետության սիրված արտիստները։




