
Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»
«Պարգևիր ժպիտ» ՀԿ –ն ահազանգում է. բարեգործական կազմակերպությունների անվան տակ տարբեր մարդիկ գումարներ են հավաքում։ Ինչպե՞ս բացահայտել և կանխել այս արատավոր երևույթը, այսօր հարցին են անդրադարձլ «The Laboratory» ընկերության հիմնադիր ԱրուսիկՄկրտչյանը, Քաղաքացիական մասնակցության զարգացման կենտրոնի նախագահ ՄերիՄարգարյանը եւ «Պարգևիր ժպիտ» ՀԿ նախագահ Լիանա Մանուսաջյանը: Նրանք ներկայացրել են իրական «Պարգեւիր ժպիտի» գործունեությունը եւ կոչ արել իրենց անունը շահարկողներին՝ դադարեցնել անհիմն գործունեությունը, այլապես իրենք կդիմեն իրավապահ մարմիններին:




