
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լոնդոնում, Փարիզում, Հռոմում ներկայացրել է «հաղթանակի իր ծրագիրը»` ազնիվ դիվանագիտության համար ակնկալելով արդար մթնոլորտ։ «Աշխարհը տեսնում է, որ Ռուսաստանն անտեսում է իրական դիվանագիտությունը և խաղաղության այն բանաձևը, որը մենք առաջարկել ենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ այս պատերազմն արդարացիորեն ավարտելու համար»,-Իտալիայի վարչապետի հետ բանակցություններից հետո հայտարարել է Զելենսկին։
Նույն ժամանակահատվածում Թուրքմենստանում Ռուսաստանի նախագահ Պուտինը խոսել է «գլոբալ հիմնարար փոփոխությունների» նոր դարաշրջանի մասին` ընդգծելով, որ նոր աշխարհակարգի ձևավորումն անշրջելի է։ «Համաշխարհային խաղաղությունը և համապարփակ զարգացումը կարող են ապահովվել միայն յուրաքանչյուր ժողովրդի կարծիքը հաշվի առնելով՝ միաժամանակ հարգելով յուրաքանչյուր պետության ինքնիշխան ընթացքը, ավանդույթները և կրոնական գաղափարների իրավունքը»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Ի՞նչ ազդեցություն կունենա Պուտինի առաջարկը Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վրա, ի՞նչ փոփոխություններ են հնարավոր Զելենսկու «հաղթանակի ծրագրի» շրջանակում։

«Ռադիոլուրի»-ի զրուցակիցը քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանն է։




