
2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ճապոնական Nihon Hidankyo կազմակերպությանը, որը Հիրոսիմա և Նագասակի քաղաքներում գցված ատոմային ռումբերի պայթյուններից փրկվածների շարժումն է, հայտնի է նաև Hibakusha անվանմամբ՝ հայտնում է Reuters-ը։
Նորվեգիայի Նոբելյան մրցանակի հանձնախումբը հայտարարել է, որ «Hibakusha–ն Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանանում միջուկային զենքից զերծ աշխարհ ստեղծելու ուղղությամբ ջանքերի համար, ինչպես նաև ականատեսների այն ցուցմունքների համար, որտեղ ասվում է, որ այդ զենքը երբեք չպետք է նորից կիրառվի»։
Մարդկության պատմության մեջ միջուկային զենքի միակ կիրառության դեպքի ականատեսներն իրենց կյանքը նվիրել են միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալուն։ «Hibakusha–ն մեզ օգնել է նկարագրել աննկարագրելին, մտածել անհնարինի մասին և փորձել հասկանալ այն անմարդկային ցավն ու տառապանքները, որոնք հաջորդել են միջուկային զենքի կիրառմանը»։
Նոբելյան հանձնախումը պարբերաբար անդրադառնում է միջուկային զենքի խնդրին։ Համեմատաբար վերջերս, 2017 թվականին Նոբելյան մրցանակը հանձնվել էր ICAN-ին՝, Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությունը։
Խաղաղության Նոբելյան մրցանակը, որը մոտ մեկ միլիոն դոլար է կազմում, կհանձնվի դեկտեմբերի 10–ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան տարելիցի օրը, որը իր կտակում այս մրցանակը հիմնել է1895 թվականին։
Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի




