
Հինգշաբթի օրը Կոլորադո նահանգի նախկին ոսկու հանքում, որն այսօր զբոսաշրջիկներին է հյուրընկալում, տասներկու այցելու գետնի տակ է մնացել՝ 300 մետր խորության վրա՝ հայտնում է Reuters-ը։
Կոլորադոյի նահանգապետի հայտարարությունում ասվում է, որ վեց ժամ տևած աշխատանքներից հետո բոլորին փրկել են։
Պաշտոնյաները հայտնել են, որ վերելակի անսարքության պատճառով մեկ մարդ մահացել է տեղում, մյուսները մնացել են ներքևում։
Փրկարարներին հաջողվել է վերացնել վերելակի անսարքությունը և հանքափորում մնացածներին չորս հոգանոց խմբերով վերև բարձրացնել։ Ներքևում եղել է 11 զբոսաշրջիկ և մեկ ուղեկցող։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թելեր շրջանի շերիֆ Ջեյսոն Մայքսելը։
Հայտնվում է նաև, որ Կոլորադոյի Մոլի Քեթլին ոսկու հանք-զբոսավայրում դեպքը տեղի է ունեցել կեսօրին մոտ։ Ավելի քան հարյուր մետր խորության վրա վերելակը խափանվել է, ինչի արդյունքում մեկ մարդ զոհվել է, իսկ չորսը փոքր վնասվածքներ են ստեցել։
Շերիֆ Մայքսելը նաև հայտնել է, որ փրկարարները ռադիոկապի մեջ են եղել ներքևում գտնվողների հետ։ Նրանց մոտ ջուր, ծածկոցներ և աթոռներ են եղել։
Թարգմանությունը` Շուշանիկ Նավասարդյանի




