
Գիտնականներ Դեյվիդ Բեյքրը, Դեմիս Հըսաբիսը և Ջոն Ջամփրը արժանացել են 2024 թվականի ՝ քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի՝ սպիտակուցների կառուցվածքի վրա կատարած աշխատանքների համար։ Հոկտեմբերի իննին այս մասին հայտնել է Մրցանակաբաշխությամբ զբաղվող մարմինը։
Նոբելյան մրցանակը, որը հանձնվում է Շվեդիայի Գիտությունների Թագավորական Ակադեմիայի կողմից, գիտական շրջանակներում ընդունվում է որպես աշխարհում ամենահեղինակավորը։ Այն կազմում է շվեդական 11 միլիոն կրոն կամ 1.1 միլիոն դոլար։
Ակադեմիան հայտնում է, որ մրցանակի գումարի կեսը հանձնվել է Բեյքրին՝ սպիտակուցների հաշվարկային դիզայն իրականացնելու համար։ Իսկ մյուս կեսը բաժանվելու է Հըսաբիսի և Ջամփրի միջև, ում հետազոտությունները նվիրված են սպիտակուցների կառուցվածքի վերաբերյալ կանխատեսումներին։
Երրորդ մրցանակը, որը հանձնվում է ամեն տարի, քիմիայի մրցանակն է, և այն հաջորդում է բժշկության և ֆիզիկայի բնագավառներին։
Նոբելյան մրցանակները սահմանվել են դինամիտը հայտնագործած հարուստ բիզնեսմեն Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, և հանձնվում են նրանց, ովքեր նախորդ տարվա ընթացքում մարդկությանը մեծագույն օգուտ են տվել իրենց գործերով։
Նոբելյան մրցանակն առաջին անգամ հանձնվել է 1901 թվականին՝ Նոբելի մահվանից 15 տարի անց և տրվել է բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության ու խաղաղության բնագավառներում աշխատած գիտնականների։ Յուրաքանչյուր կատեգորիայում մրցանակակիրներն իրար միջև կիսում են մրցանակի գումարը, որը տարիների ընթացքում փոփոխության է ենթարկվել։
Տնտեսագիտության բնագավառի նոբելյան մրցանակը հետագայում է ավելացվել Շվեդիայի կենտրոնական բանկի կողմից։
Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի




