Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը դեռ չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը լուծելու համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ոչ, մենք համաձայնության չենք եկել եռակողմ հանդիպման մասին»,-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասել է նա։
«Նման գաղափար կար, բայց ոմանց կողմից աջակցության չի արժանացել»,- ասել է Ուշակովը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը դեմ չի եղել այս ձևաչափին։