ԿարևորՀասարակություն

Լիոնել Մեսսիի եղբայրը Թումո կենտրոնին է փոխանցել Մեսսիի մարզաշապիկը

Հայաստանում գտնվող հանրահայտ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի եղբայր, “Leo Messi Management”-ի տնօրեն Ռոդրիգո Մեսսին այսօր այցելել է Թումո Երևան՝ իր հետ բերելով հատուկ նվեր՝ Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ մակագրված հենց Մեսսիի կողմից։

Նրան ուղեկցել է Ռազմիկ Հովակիմյանը՝ տեխնոլոգիական ձեռներեց և “Play Time Ventures”-ի հիմնադիր։ Հյուրերը ծանոթացել են Թումոյի կրթական մոդելին և պատանիներին՝ տեխնոլոգիաների աշխարհում հաջողության հասնելու ոգեշնչման գաղտնիքներին։

«Թումոն փոփոխության խթան է։ Դուք ստեղծում եք նախադեպը չունեցող հնարավորություններ երիտասարդների համար»,-նշել է Ռոդրիգոն՝ անդրադառնալով Թումոյի համաշխարհային առաքելությանը։

“Time Ventures”-ը Մեսսի ընտանիքի հետ միասին ստեղծված ընկերություն է, որը ներդրումներ է կատարում սպորտի և տեխնոլոգիաների ոլորտներում։

Կարդացեք նաև

Back to top button