ԿարևորՄիջազգային

ՄիկրոՌՆԹ-ի հետազոտողները Նոբելյան մրցանակի են արժանացել

2024 թվականի՝ Ֆիզիոլոգիայի և Բժշկության բնագավառների Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի գիտնականներ Վիկտոր Ամբրոսին և Գարի Ռովքընին։ Նրանց հայտնագործություններն օգնում են բացատրել, թե ինչպես է Երկրագնդի վրա բարդագույն կյանք առաջացել և ինչպես է մարդու օրգանիզմը բազմազան ու ամենատարբեր հյուսվածքներ պարունակում։

ՄիկրոՌՆԹ-ներն ազդում են այն բանի վրա, թե ինչպես են գեները վերահսկվում օրգանիզմներում, այդ թվում և մարդկանց մարմնում։ Երկու մրցանակակիրները միասին ստացել են 11 միլիոն շվեդական կրոն, որը մոտ 1 միլոն դոլար է կազմում։

Մարդու մարմնի ամեն մի բջիջ պարունակում է միևնույն գենետիկ ինֆորմացիան, որը գտնվում է մեր ԴՆԹ ի մեջ։ Չնայած այն բանին, որ ի սկզբանե օրգանիզմում միևնույն գենետիկ ինֆորմացիան է պարունակվում, մարդու մարմնի բջիջները միմյանցից չափազանց տարբեր են իրենց ձևերով և կատարած ֆունկցիաներով։ Նյարդային բջիջների էլեկտրական իմպուլսները տարբերվում են սրտի բջիջների ռիթմիկ զարկերից։ Լյարդի՝ նյութափոխանակության գլխավոր կենտրոնի բջիջները տարբեր են երիկամների բջիջներից, որոնք ֆիլտրում են արյան միջի միզանյութը։ Աչքի ցանցաթաղանթի միջի լուսազգաց բջիջները տարբեր են արյան միջի այն սպիտակ բջիջներից, որոնք հակամարմիններ են արտադրում՝ վարակների դեմ պայքարելու համար։

Այսքան մեծ բազմազանությունը կարող է առաջանալ միևնույն նախնական նյութից, որի պարունակած գենն է նույնը։ ԱՄՆ գիտնականներն առաջինն են, որ հայտնաբերել են միկրոՌՆԹ-ները, պարզել են, թե ինչպես են դրանք վերահսկում տարբեր հյուսվածքներում տարբեր կերպ արտահայտված գեները։

Բժշկյության և ֆիզիոլոգիայի բնագավառում նոբելյան մրցանակակիրներն ընտրվում են Շվեդիայի Կառոլինսկա Ինստիտուտի Նոբելյան Համաժողովի կողմից։

«Այս գիտնականների շրջադարձային հայտնագործությունը բացահայտել է գեների կարգավորման բոլորովին նոր սկզբունք, որը շատ էական է բազմաբջիջ օրգանիզմների, այդ թվում նաև մարդկանց համար։ Այժմ արդեն հայտնի է, որ մարդկանց գենետիկական կոդերն ավելի քան հազար միկրոՌՆԹ ունեն»,-ասել են նրանք։

Թարգմանությունը՝ Շուշանիկ Նավասարդյանի

Back to top button