ԿարևորՄիջազգային

Հոկտեմբերի 7-ի հարձակումից մեկ տարի անց Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազային և Բեյրութին

Մինչ Իսրայելում և աշխարհում հիշում են անցյալ տարվա հոկտեմբերի 7-ի հարձակումները, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող թիրախներին, այդ թվում հիվանդանոցին, որը, նրանց պնդմամբ, օգտագործվել է ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից Իսրայելի զորքերի դեմ հարձակումներ պլանավորելու համար:

Ըստ հաղորդագրության Իսրայելի բանակը քայլեր է ձեռնարկել՝ պաշտպանելու խաղաղ բնակիչներին հարվածներից առաջ օգտագործելով «ճշգրիտ զինամթերք, օդային հսկողության և հետախուզական այլ տվյալներ»:

Բեյրութում հզոր պայթյուններ են որոտացել հարավային արվարձաններում։

Իսրայելր հայտնել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» զենքի պահեստներին: «Լիբանանը ուժեղ հարձակման տակ է», — BBC-ին ասել է պատգամավոր Մելհեմ Խալաֆը:

«Հեզբոլլահի հարձակումներին Իսրայելի պատասխանը համաչափ չի եղել: «Ռմբակոծվում եմ խաղաղ բնակիչները, ավերվում են ամբողջ գյուղեր, տապալվում են հարյուրավոր տներ և շենքեր, սպանվում են անմեղ մարդիկ, բոլոր նրանք, ում Իսրայելը համարում է ահաբեկիչ», — ասել է նա:

Գիշերվա ընթացքում Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բեյրութում գտնվող «Հեզբոլլահի» պահեստներին:

Տասը մարդ վիրավորվել է Իսրայելում կիրակի օրը Լիբանանից արձակված հրթիռների հետևանքով, մինչդեռ, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի` առնվազն չորս «արկ» է արձակվել Գազայից երկուշաբթի օրը:

Իսրայելում և ամբողջ աշխարհում մարդիկ հիշում են անցյալ տարվա հոկտեմբերի 7-ի հարձակումները, որոնց ժամանակ ՀԱՄԱՍ-ի հարձակման զոհ դարձավ մոտ 1200 մարդ, պատանդ վերցվեց 251-ը: Այդ ժամանակվանից ի վեր, ըստ ՀԱՄԱՍ-ի ղեկավարած առողջապահության նախարարության, Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 42,000 մարդ:

Back to top button