ԿարևորՄիջազգային

Իսրայելի ցանկացած ագրեսիայի մեր պատասխանը կլինի ավելի ուժեղ և կոշտ․ Իրանի արտգործնախարարը Դամասկոսում է

Իսրայելի ցանկացած ագրեսիայի մեր պատասխանը կլինի ավելի ուժեղ և կոշտ: Նրանք կարող են փորձել մեր կամքը, Mehr գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին շաբաթ օրը Դամասկոսում կայացած ասուլիսում:

Նա նշել է, որ Դամասկոսում կառուցողական բանակցություններ է վարել Սիրիայի նախագահ Ասադի հետ և ձեռք են բերվել շատ լավ պայմանավորվածություններ՝ Իսրայելի հետ դիմակայությունը շարունակելու համար:

«Դամասկոս և Բեյրութ իմ ուղևորության ուղերձն այն է, որ Իրանը ցանկացած պարագայում կկանգնի Դիմադրության կողքին»,- ասել է նա։

«Լիբանանի ժողովրդի համար մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը վաղը կժամանի Սիրիա»,-տեղեկացրել է նախարարը։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը Դամասկոս է ժամանել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից, որտեղ ուրբաթ օրը հանդիպել է խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի հետ:

Այսօր ավելի վաղ Դամասկոս կատարած այցի ընթացքում Արաղչին բանակցություններ է վարել նախագահ Ասադի, իր սիրիացի գործընկերոջ, ինչպես նաև երկրի վարչապետի հետ:

Կարդացեք նաև

Back to top button