ԿարևորՄիջազգային

ԻԻՀ ԱԳ նախարարը Լիբանան կատարած այցից հետո մեկնել է Սիրիա 

ԻԻՀ ԱԳ նախարար Աբաս Արաղչին երեկ Լիբանան կատարած այցից հետո այսօր մեկնել է Սիրիա։ 

«Արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին իր գլխավորած պատվիրակության հետ պաշտոնական այցով Դամասկոս է ժամանել,որտեղ նա կհանդիպի Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները քննարկելու համար»,-X-ի իր միկրոբլոգում հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին։

Աբաս Արաղչին Բեյրութում հանդիպել էր Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի հետ։ Կողմերը քննարկել էին Լիբանանում տիրող իրավիճակը և տարածաշրջանային զարգացումները։

Արաղչին վերահաստատել էր Իրանի աջակցությունը Լիբանանին, որտեղ Իսրայելը սեպտեմբերի 23-ից հարձակումներ է իրականացնում։ Իրանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Թեհրանը նախատեսում է դիվանագիտական արշավ սկսել, այդ թվում՝ խնդրել Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի անցկացում։

Հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ այդ գնդակոծությանը կպատասխանեն, երբ անհրաժեշտ համարեն: 

Կարդացեք նաև

Back to top button