
Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Սերգեյ Լավրովը ջերմորեն շնորհավորել է Գուրգեն Արսենյանին դիվանագիտական առաքելության ղեկավարի պատասխանատու պաշտոնում վերջերս նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել երկու երկրների միջև դաշնակցային կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքում», — ասված է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում։
ԱԳՆ-ն հավելել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր։




