ԿարևորՀասարակություն

Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները դատական հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան՝ պնդելով, որ Ռուբեն Վարդանյանը ենթարկվել է խոշտանգումների և զրկվել է արագ դատաքննության իրավունքից՝ հայտնեւմ է Reuters-ը:

Հայցերից մեկը կապված է խոշտանգման հետ, որոնց Վարդանյանը ենթարկվել է 2024 թվականի ապրիլին հայտարարած հացադուլի ժամանակ։ 

Փաստաբանները հայտարարել են, որ, ի պատասխան Ռուբեն Վարդանյանի՝ հացադուլ սկսելու հայտարարության, նրան տեղափոխել են պատժախուց, ստիպել կանգնել, արգելել են լվացվել և երկու օրով զրկել են ջրից։ 

Մեկ այլ հայցով Վարդանյանի փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալի արագ դատաքննության իրավունքը խախտվել է` նրան անցած տարվանից կալանքի տակ պահելու հետևանքով։ 

Առանձին հայցով ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու թերթը մեղադրվում է Վարդանյանին զրպարտելու մեջ։

Ըստ Reuters-ի, Ադրբեջանի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել հայցերը։

Ադրբեջանական կողմը Վարդանյանին ապօրինի ձերբակալել և առևանգել է Լաչինի միջանցքից՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, որից հետո Բաքվի դատարանի որոշմամբ նա կալանավորվել է և մինչև օրս գտնվում է անազատության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button