ԿարևորՀասարակություն

Դեսպան Մակունցը և Բրյուս Պողոսյանը քննարկել են բարձրագույն կրթության որակի բարձրացմանը նպաստող ՀԱՀ-ի կողմից իրականացվող քայլերը

Հոկտեմբեի 2-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանի հետ, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում Բ. Պողոսյանը քննարկել է Հայաստանում բարձրագույն կրթության որակի բարձրացմանը նպաստող ՀԱՀ-ի կողմից իրականացվող քայլերը։ Համալսարանի նախագահը դեսպանին է ներկայացրել ՀԱՀ-ի կողմից իրականացվող կրթական և նորարարական ծրագրերը, համալսարանի զարգացման հեռանկարները։

Դեսպան Մակունցը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու ամերիկյան բուհերի և Հայաստանում ամերիկյան համալսարանի միջև կապերի ստեղծմանն ու համագործակցության ամրապնդմանը։

Կարդացեք նաև

Back to top button