ԿարևորՄիջազգային

Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել

Իսրայելիը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել՝ հայտնել է երկրի արտգործնախարար Իսրայել Կացը։

Կացն ասել է, որ իր որոշումը պատասխանն է Գուտերեշի՝ երեքշաբթի օրը Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակումը «միանշանակ չդատապարտելուն»:

Նա մեղադրել է ՄԱԿ-ի ղեկավարին «հակաիսրայելական» լինելու և «ահաբեկիչներին, բռնացողներին և մարդասպաններին աջակցելու մեջ»:

Նախօրեին ՄԱԿ-ի ղեկավարը դատապարտել էր մերձավորարևելյան հակամարտության էսկալացիան և կոչ էր արել դադարեցնել կրակը։

Կարդացեք նաև

Back to top button