
Իսրայելական ռազմաբազաների վրա Իրանի հրթիռային հարձակումից հետո, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է․ «Մենք հավատարիմ ենք տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը և խիստ ենք ագրեսորների նկատմամբ»։
Նա նշել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով սահմանված անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության իրավունքի իրացմամբ, վճռականորեն են գործել «շփոթված ագրեսորների դեմ»։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակի խոսքով․ «ԻԻՀ ԶՈՒ կարողությունը, խիզախությունը և պաշտպանական ուժը, գերագույն հրամանատարի իմաստությունը, ճիշտ մարտավարությունն ու տոկունությունը հպարտության աղբյուր են բոլոր իրանցիների համար»։
Քանանին ասել է․ «ԻԻՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության դեմ ուղղված ոչ մի արկածախնդիր և չմտածված գործողություն անպատասխան չի մնա։ Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ Իրանի երկար ձեռքերը կարող են հասնել ցանկացած կետի»։
Նրա խոսքով․ «Տարածաշրջանի և Արևմտյան Ասիայի ապագան նախանշելու են տարածաշրջանի իսկական տերերն ու այնտեղ ապրող ազգերը, ոչ թե արմատազուրկ և ինքնություն չունեցող զավթիչները և ագրեսորները»:




