ԿարևորՀասարակություն

«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրի մասնակիցներն այցելել են «Ինժեներական քաղաք»

«Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրի մասնակիցներն այցելել են «Ինժեներական քաղաք»՝ գերժամանակակից բարձր տեխնոլոգիական ինժեներական կենտրոն, հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։

Շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են կենտրոնի նորարարական և առաջադեմ տեխնոլոգիաներին, ժամանակակից հետազոտական լաբորատորիաներին, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արտադրական օբյեկտներին։

Հաջորդ կանգառը «Սերվիս Տիտան» ընկերությունն էր, որտեղ համահիմնադիրներ Արա Մահդեսյանի և Վահե Կուզոյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել ընկերությունում և ծանոթացել գլոբալ սպասարկման արդյունաբերությունը ձևավորող ժամանակակից ծրագրային լուծումներին և նորարարություններին:

Այնուհետև մասնակիցներն այցելել են «Վուդս Կենտրոն» և «ԱՐԴԻ ակադեմիա», որտեղ կայացել է «Էկոհամակարգերի ձևավորում՝ ստարտափներին և ձեռներեցներին աջակցելու համար» պանելային քննարկումը։

Օրն ամփոփվել է ստարտափների պանելային քննարկմամբ (Startup Pitch Session), որի ընթացքում ներկայացվել են նորարարական գաղափարներ։

Կարդացեք նաև

Back to top button