ԿարևորՄիջազգային

Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին

Իսրայելի բանակի հայտարարության մեջ ասվում է, որ Իրանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Նշվում է, որ ողջ Իսրայելում հնչել են ազդանշաններ:

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հորդորել է իսրայելցիներին «զգոն մնալ և ճշգրիտ հետևել թիկունքի հրամանատարության հրահանգներին»:

Իրանի պետական ​​IRNA գործակալությունը հաստատել է, որ բալիստիկ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։

Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակումը կարող է լինել նույնքան լայնամասշտաբ կամ իր մասշտաբներով գերազանցել այն հարձակմանը, որը ձեռնարկվել էր ապրիլի 13-ին, այսօր ավելի վաղ CBS News-ին հայտնել էին ԱՄՆ պաշտոնյաները:

Կարդացեք նաև

Back to top button