ԿարևորՔաղաքական

Հայ Իրավաբանների Ասոցիացիան բողոք է ներկայացրել Էրդողանի հետ առնչվող ռազմական կապալառուի դեմ

Հայ Իրավաբանների Ասոցիացիան Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների ծրագրի շրջանակներում բողոք է ներկյացրել SADAT խորհրդատվական ընկերության դեմ։ Վերջինս ռազմական կապալառու կազմակերպություն է, որը, ենթադրաբար, առնչվում է ոչ միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի անվան, այլև մարդու իրավունքների ոտնահարումների հետ։

Բողոքում, որը ներկայացվել է սեպտեմբերի 18-ին, նշվում է, որ SADAT-ը ահաբեկչական խմբերի հետ կապված վարձկանների է հավաքագրել և նրանց ուղարկել հակամարտության այնպիսի գոտիներ, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Լիբիանը և Սիրիան։ Բողոքում հատուկ մատնանշվում է այդ զինյալների մասնակցությունը մարդու իրավունքների ոտնահարման այն դեպքերին, որոնք տեղի են ունեցել 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակման ժամանակ։

SADAT–ին մեղադրում են նաև անչափահասներին ներգրավելու, թուրքական ռազմական և հետախուզական գործակալությունների հետ համագործակցելու համար՝ չբացառելով նաև այդ ամենին թուրքական պետության մասնակցությունը։

SADAT-ը, որը Թուրքիայի առաջին տեղական ռազմական խորհրդատու ընկերությունն է և հիմնվել է 2012 թվականի փետրվարի 28-ին՝ Էրդողանի նախկին օգնական Ադնան Թանրիվերդիի և քսաներեք պաշտոնաթող զինվորականներին կողմից։

Ըստ հիմնական փաստաթղթերի՝ SADAT-ի առաքելությունն է ռազմական ուժի իմաստով իսլամական աշխարհը ինքնաբավ դարձնելը։ Պաշտոնաթող գեներալ Թանրիվերդին մեկ անգամ հայտնել էր, որ SADAT-ը հիմնվել է Էրդողանի կառավարության պաշտոնյաների պահանջով։

2016-2020 թթ․ նա նաև եղել է նախագահ Էրդողանի գլխավոր խորհրդատուն։ Զեկույցի համաձայն՝ SADAT-ը սիրիացի վարձկանների է հավաքագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար։ Սիրիացի երկու վարձկաններն ի վերջո գերի են ընկել և դատվել Հայաստանում։ Ավելին, վարձկաններին բազմիցս հրահանգվել է մարդու իրավունքների ոտնահարումներ կատարել Լեռնային Ղարաբաղում։ Ալ Շխերը՝ նրանցից մեկը, հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղ ուղարկված սիրիացի վարձկաններին երկու հազար դոլար աշխատավարձից բացի խոստացվել էր լրացուցիչ հարյուր դոլար՝ յուրաքանչյուր սպանված հայի դիմաց։ Վարձկանը խոստովանել է նաև, որ իր խմբին հրահանգվել է սպանել գյուղի բոլոր բնակիչներին և զինվորներին՝ ոչ ոքի ողջ չթողնել, իսկ գյուղը ամբողջովին հրդեհել և պայթեցնել։

Դատական փաստաթղթերի համաձայն՝ 2020 թվականի հոկտեմբերի 11-ին վարձկանները մտել են Հադրութ քաղաք, այրել տներն ու դաժանաբար սպանել խաղաղ բնակիչներին, այդ թվում նաև մի կնոջ ու նրա հաշմանդամ որդուն։

SADAT-ը ավելի մանրազննին ուշադրության թիրախ դարձավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն նրան մեղադրեց սիրիացիներին ռազմական պատրաստություն սովորեցնելու համար, ովքեր հետագայում մեկնել էին սատարելու Լիբիայի պես պատերազմական գոտիներում գտնվող պրո-թուրքական ուժերին։

Գլոբալ Մագնիտսկու Մարդու Իրավունքների հաշվետվու ակտը, որը կյանքի է կոչվել ԱՄՆ-ի կողմից 2016 թվականին, թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել անհատների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի և կաշառակերության համար։ Այն կրում է ռուս փաստաբան Սերգեյ Մագնիտսկու անունը, որը մահացավ կաշառակերության մեծ դեպք հայտնաբերելուց հետո։ Մագնիտսկու ակտը ԱՄՆ-ին իրավասու է դարձնում բանկային հաշիվներ սառեցնել, արգելել նրանց տեղաշարժը և այլ պատժամիջոցներ կիրառել։ Հայ Իրավաբանների Ասոցիացիայի բողոքի նպատակն է պատժամիջոցները կիրառել SADAT -ի և նրա գործադիր տնօրեն Ալի Քամիլ Մելիհ Թանրիվերդիի նկատմամբ, որը անցյալ ամիս կյանքից հեռացած Ադնան Թանրիվերդիի որդին է։

Կարդացեք նաև

Back to top button