ԿարևորՍպորտ

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

Շախմատի Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը:

Տղամարդկանց ցանկում կա 3 ներկայացուցիչ. Հայկ Մարտիրոսյանը 51-րդն է, Շանթ Սարգսյանը 70-րդը, Գաբրիել Սարգսյանը` 93-րդը։

Վարկանիշը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը, որի հաջորդում են ամերիկացի Հիկարու Նակամուրան և հնդիկ Արջուն Էրիգայսին։ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 16-րդն է, իսկ Սամուել Սևյանը՝ 41-րդը։

Կանանց աղյուսակում մեր երեք շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 60-րդն է, Լիլիթ Մկրտչյան ը 62-րդը, իսկ Աննա Սարգսյանը` 69-րդը։

Վարկանիշը շարունակում է գլխավորել Չինաստանի ներկայացուցիչ Հու Յիֆանը։

Աղբյուր` armsport.am

Կարդացեք նաև

Back to top button