ԿարևորՄիջազգային

Նեթանյահուն ասում է` հրադադարի շուրջ բանակցությունները կշարունակվեն, թեև Իսրայելի և Հեզբոլլահի միջև մարտերը չեն դադարում

Չնայած Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մարտերը Հեզբոլլահի դեմ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարավային Լիբանանում հրադադարի շուրջ բանակցությունները կշարունակվեն։

Այսօր վաղ առավոտյան Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ փորձելով «պարզաբանել մի քանի կետ» «ԱՄՆ-ի գլխավորած հրադադարի նախաձեռնության շուրջ բազմաթիվ սխալ մեկնաբանությունների» մասին:

Հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի համար ընդունելի է ԱՄՆ-ի գլխավորած նախաձեռնությունը, որի նպատակն է «երկրի հյուսիսային սահմանին հնարավորություն տալ մարդկանց անվտանգ և ապահով վերադառնալ իրենց տները»:

Նշվում է, որ թիմերը հանդիպել են հինգշաբթի, և որ քննարկումները կշարունակվեն առաջիկա օրերին:

ԱՄՆ-ն, Մեծ Յոթնյակի անդամ մյուս երկրները, Եվրամիությունը և Մերձավոր Արևելքի առաջատար երկրները կոչ էին արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայելի և Լիբանանի սահմանին և բանակցությունների համար պայմաններ ստեղծել՝ հակամարտության դիվանագիտական լուծման համար։

Կարդացեք նաև

Back to top button