Քաղաքական

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման եւ վերջնական հաշտեցման նոր հնարավորություն.ծրագիրը հովանավորում է ԵՄ-ը

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումն այսօր հանրային քննարկման է ներկայացրել «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը։ Այն ֆինանսավորվում է Եվրոպական Միության «Կայունության գործիք» ծրագրի շրջանակներում։ Որպես ծրագրիհիմնական նպատակ նշվում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ու փակ սահմանների բացումը, մարդկային կապերը զարգացնելը, տնտեսական ու գործարար կապերիընդլայնումը, մշակութային և կրթական ծրագրերի իրականացումը: Նախաձեռնության հեղինակներն իրենք էլ լիովին վստահ չեն, որ կհասնեն նշված նպատակներին, սակայն լիահույս են, որ նոր որակի հարաբերությունների հիմք, այնուամենայնիվ, կարող են դնել: 

Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ցանկացած նոր նախաձեռնության հաջողությունը կասկածի տակ է : Սա, սակայն, չի խանգարում նոր սկիզբ փնտրել երկկողմ հարաբերություններում: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան մեկնարկող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը համարում է հենց հարաբերությունների կարգավորման եւ վերջնական հաշտեցման նոր հնարավորություն:

«Եվրամիությունը մեծապես սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի միջ եւ կասեցված հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսմանը: Մենք ակտիվորեն աջակցում ենք Հարավային Կովկասում անվտանգությանը, կայունությանը եւ համագործակցությանը»:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը միտված նոր ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: 18 ամսվա ընթացքում 2 մլն եվրոյի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել արտագնա  քննարկումներ, երիտասարդների համար կրթական միջոցառումներ, ճարտարապետների, արվեստի և գործարար ոլորտների ներկայացուցիչների փոխայցելություններ, հեռուստատեսային թոք-շոուներ: Ծրագիրընաեւդրամաշնորհայինբաղադրիչունի: Անհատները և կազմակերպությունները կարողենֆինանսավորմաններկայացնելիրենց գաղափարները: Armenia-turkey.net-ըծրագրիբոլորմանրամասներըփոխանցողեռալեզու կայքնէ: Այսօր ծրագրի ներկայացմանը թուրք հյուրեր չկային: Թուրքիայի կողմից ծրագրի ներկայացմանը մասնակցում էր ազգությամբ հայ Բուրջու Բեջերմենը:

«Արդեն 88 կազմակերպությունպատրաստակամությունէհայտնելհյուրընկալելծրագրիշրջանակներումմիմյանցերկրներայցելողմասնագետներին, ֆինանսավորմանէներկայացվելհամատեղմշակված 66 ֆիլմինախագիծ: Շուրջ 400 հայտէստացվելտարբերմասնագետներից, ովքերշահագրգռվածենփոխայցելություններիուքննարկումներիմասնակցել»:

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամը Հայաստանի կողմից ծրագրի հիմնական նախաձեռնողներից է: Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը նկատում է` դժվարություններ առկա են ոչ միայն ծրագիրն իրականացնելիս, այլեւ այն մշակելիս: Դժվար էր դեռ ծրագրին անուն ընտրելը, վիճելի էր` գրել«Հայ-թուրքական հարաբերություններ», թե «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ»: «Թվում է` տարբերություն չկա»,- ասում է Տեր-Գաբրիելյանը,- «բայց կա, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում շահագրգիռ են նաեւ Թուրքիայում բնակվող հայերը»: Գեւորգ Տեր-Գաբրիելյանը շեշտում է` պաշտոնական մակարդակում ծրագրի հանդեպ վերաբերմունքը երկո ւերկրներում էլ չեզոքէ: Հայաստանի ԱԳՆ-ն արդեն հասցրել է մի շարք հարցերում աջակցել: Անգամ արդեն նախնական պայմանավորվածություն կա, որ Արեւմտյան Հայաստանում` Անիի շրջակայքում, հայկական 1-2 հուշարձան կվերականգնվի հայմասնագետների ձեռքով:

«Ես շարունակում եմ տեսնել` ինչպես օրըստօրե Թուրքիայում աճում է այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են հասկանալ իրենց անցյալը` հարյուր հազարավոր, եթ ոչ միլիոնավոր մարդիկ ողջ Թուրքիայով մեկ: Այսինքն` Ցեղասպանության ճանաչում է տեղի ունենում: Սա քաղաքական մոտեցում չէ, սա զուտ հասարակական մոտեցում է»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը վստահ է` քանի դեռ դիվանագետներն ու քաղաքական գործիչները չեն վերադարձել բանակցային սեղանի մոտ, դա պետք է արվի հասարակական մակարդակում: Թեեւ կարգավորման գործընթացը պատանդ է դարձել Թուրքիայի ներքին քաղաքականության ձեռքին, բայց ժամանակն է ավելի անկեղծ քննարկել անցյալն ու շտկել ներկան. ասում է Կիրակոսյանը:

«Սիրիայում, Գազայում, հիմա նաեւ Ուկրաինայում վերջին իրադարձությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը հրամայական են դարձնում: Պետք է համատեղ քայլերի միջոցով հաղթահարել այն «սատանայի» կերպարը, որում շատերը պատկերացնում են հարեւան երկրի ժողովրդին»:

Նախաձեռնության հնարավոր արդյունքներից խոսելն, իհարկե, դեռ վաղ է: Ծրագրի նախաձեռնողները շեշտում են` խոսքը դեռ հարաբերությունների նորմալացման, ոչ թե հաշտության մասին է:

 

Back to top button