ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Հայկական մշակութի օրեր՝ Չինաստանում. Հայաստանի մասին ճանաչողական ֆիլմ կնկարահանվի

Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 27-ը Չինաստանում կանցկացվեն հայկական մշակութի օրեր։ Այդ օրերին կներկայացվեն հայկական մշակույթը, պատմությունը, հայկական ապրանքները և զբոսաշրջությունը։ Մեկնարկը տրվելու է Չինական մեծ պատի մոտ, հագեցած օրակարգով ծրագրեր են սպասվում նաև բազմաթիվ քաղաքներում։

Հայ-չինական գործընկերության կենտրոնի նախագահ Արմեն Մխիթարյանը կարծում է, որ սա լավ հնարավորություն է Հայաստանի հանրահռչակման առումով, քանի որ այդպիսով բազմաթիվ զբոսաշրջիկներ կծանոթանան հայկական մշակույթին, պատմությանը, արվեստին։

Չինական մեծ պատի Մությանյահո հատվածը, որն ընդգրկված է ՅՈՒՆՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում և համարվում է զբոսաշրջային ամենաակտիվ հատվածներից մեկը, առաջիկա մեկ ամսում կհյուրընկալի հայկական տաղավարը։

Եվ քանի որ հոկտեմբերի առաջին շաբաթը Չինաստանում նշում են իրենց ազգային տոները, այդ օրերին այցելուների մեծ թիվ է սպասվում։ Օրական 40-45 հազար զբոսաշրջիկ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 27-ը ակամա կհայտնվի հայկական պատմամշակութային միջավայրում։

Մեծ շինության ներսում և դրսում կներկայացվեն հայկական մշակույթը, պատմությունը, հայկական ապրանքները և զբոսաշրջությունը։ Առաջարկը չինական կողմից է, տաղավարն ու մշակույթը՝ հայկական, ասում է Հայ-չինական գործընկերության կենտրոնի նախագահ Արմեն Մխիթարյանը։

«Շենքի ներսի հատվածում հայկական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց տուրերը, արվեստագետները՝ իրենց ստեղծագործությունները, լինելու է նաև հայկական գինեգործության արտադրանքը»։

Արմեն Մխիթարյանը կարծում է, որ սա լավ հնարավորություն է Հայաստանի հանրահռչակման առումով, քանի որ այդպիսով բազմաթիվ զբոսաշրջիկներ կծանոթանան հայկական մշակույթին, պատմությանը, արվեստին։

«Նախատեսվում է ցուցադրել հայկական տարազներ, երգ-երաժշտություն, արվեստի գործեր։ Ակտիվ հհամագործակցում ենք Չինաստանում Հայաստանի դեսպանատան հետ։ Ներկա կլինեն Պեկինի կառավարության, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ»։

Հայկական մշակույթի օրերն այդքանով չեն սահմանափակվելու։ Դրանք շարունակվելու են ողջ տարվա ընթացքում նաև այլ քաղաքներում, ինչպիսին, օրինակ, Շանհայն ու Գուանչժոուն են։

«Այս տարի միայն 8 ամիսների ընթացքում Չինաստանում ունեցել ենք 3 ցուցահանդես, որոնց ընթացքում մոտ 1.3 մլն չինացի է այցելել։ Սա լավ ցուցանիշ է, կարծում եմ»։

Հայ-չինական գործընկերության կենտրոնը 2 տասնյակ չինական թանգարանների հետ է համագործակցում, և ինչպես փորձն է ցույց տվել, չինացիներին հետաքրքրում են հատկապես հայկական տարազը, գորգերը, արծաթյա ձեռագործ զարդերը։

«Նոյեմբերի 4-ին Շանհայում ունենք մեծ հայկական օրեր, որտեղ կներկայացվեն և՛ հայկական մշակույթը, և՛ հայկական ապրանքները։ Սա հնարավորություն է հայ արտադրողների համար ներկայանալի լինել չինական շուկայում և ներկայացնել իրենց ապրանքը։ Սա նաև մեծ հնարավորություն է հետագա արտահանման համար։ Իսկ մշակութային առումով և՛ Չինաստանը, և՛ Հայաստանը հին պատմություն և մշակույթ ունեն, և լավ է, որ համագործակցում են մշակութային ոլորտում։ Սա նաև Հայաստանի ճանաչելիության առումով է լավ, և մենք ակնկալում ենք Չինաստանից ավելի մեծ ներհոսք»։

Համագործակցությունից և փոխադարձ այցելություններից բացի, չինական կողմն առաջիկայում նախատեսում է ճանաչողական ֆիլմ նկարահանել և պատմել Չինական Մեծ Պատի միջավայրում ներկայացված հայկական մշակույթի ու արվեստի, երաժիշտների, արվեստագետների, վարպետների, հայկական խոհանոցի, զբոսաշրջային ընկերությունների և հայ արտադրողների մասին։

Կարդացեք նաև

Back to top button