ԿարևորՍպորտ

Հայաստանի կանանց հավաքականը շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում լավագույն հնգյակում է

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Համաշխարհային շախմատային օլիմպիադայի վերջին տուրում (11-րդ) կանանց Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Գերմանիայի թիմին եւ վաստակեց 17 միավոր։

Լիլիթ Մկրտչյանը հաղթել է Դինարա Վագներին Մարիամ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել Սաբրինա Էլիզաբետ Պայեցի հետ, Էլինա Դանիելյանը պարտության է մատնել Յոզեֆին Հայնեմանին, Աննա Սարգսյանը ոչ ոքի է խաղացել Մոնիկա Լար Շուլսեի հետ։

Կանանց չեմպիոնի տիտղոսը նվաճել է Հնդկաստանի հավաքականը, որը վերջին տուրում 3,5:0,5 հաշվով հաղթել է ադրբեջանցիներին եւ վաստակել 19 միավոր։ Երկրորդ տեղը 18 միավորով գրավել է Ղազախստանը, որը վերջին տուրում ոչ ոքի է խաղացել ԱՄՆ-ի թիմի հետ։ Երրորդ տեղում 17 միավորով ԱՄՆ-ի թիմն է։

Մեր կանանց հավաքականը կիսել է 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Կարդացեք նաև

Back to top button