
Կանանց Հայաստանի հավաքականը շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում 10-րդ խաղափուլում ոչ-ոքի է խաղացել Իսպանիայի հավաքականի հետ:
Հաղթանակ են տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը պարտվել են:
Օլիմպիադայի վերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 13:00-ին:




