ԿարևորՍպորտ

Տղամարդկանց Հայաստանի հավաքականը Համաշխարհային շախմատային օլիմպիադայում հաղթել է գերմանացիներին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթել է Գերմանիայի թիմին եւ ունի 14 միավոր։

Հայկ Մ․ Մարտիրոսյանը ոչ ոքի է խաղացել Վինսենտ Կեյմերի հետ։ Շանթ Սարգսյանը ոչ ոքի է խաղացել Դմիտրի Կոլարսի հետ։ Գաբրիել Սարգսյանը հաղթել է Մատիաս Բլյուբաումին։ Կարեն Գրիգորյանը ոչ ոքի է խաղացել Ալեքսանդր Դոնչենկոյի հետ:

Օլիմպիադայի ավարտին մնացել է 2 մրցափուլ։

Կարդացեք նաև

Back to top button