Հայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ է տարել շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում:
8-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Մոնղոլիայի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի հավաքականն ունի 13 միավոր։