ԿարևորՔաղաքական

COP29-ի մասնակիցները պարտավոր են կոչ անել Բաքվին ազատ արձակել հայ գերիներին. Նատալի Լուազո

Եվրապատգամավոր Նատալի Լուազոն Եվրախորհրդարանում խոսել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների մասին` հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից

Պատգամավորը հիշեցրել է, որ սեպտեմբերի 19-ին լրանում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների մեկ տարին՝ նշելով, որ մեկ տարի անց ավելի քան 100.000 հայ վերադարձի հնարավորություն չունի։

«Ադրբեջանը շարունակում է պահել անցյալ հակամարտության գերիներին, և նրանք չեն կարողանում վերադառնալ տուն։ Լեռնային Ղարաբաղի հոգեւոր և մշակութային ժառանգությունը վտանգված է, բազմաթիվ հուշարձաններ ավերվել են։ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, և մի քանի շաբաթից Բաքուն կհյուրընկալի COP29-ը։ Բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են մասնակցել համաժողովին, պարտավոր են կոչ անել ապահովել վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ազատ արձակել գերիներին»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Back to top button