ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ռազմարդյունաբերությունը մեր հավատամքն է․ ԲՏԱ նախարար

60 երկրների ավելի քան հազար ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում ընթացող  Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի երկրոդ օրվա քննարկան թեման ռազամարդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառման հարցն էր։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը վստահեցրել է, որ այսօր ունենք հայկական ատադրության զինատեսակներ։ Բարձր տեխոլոգիաները ներթափանցել են նաև գյուղատնտեսության ու շինարարության ոլորտ ու համապատասխան գետատեսչությունների ղեկավարները խոսել են ձեռքբերումների ու այդ ուղղությամբ սփյուռքի ներգրավման մասին։

Հայակական բանակում այսօր արդեն կան հայկական արտադրության զինատեսակներ, վստահեցրեց  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի մասնակիցներին։ Հետո արդեն նախարարը որոշ փակագծեր բացեց․

«ՀՀ ԶՈՒ ի՞նչ ծավալով են օգտվում հայրենական արտադրությունից։ Եռամյա պայմանագրերով արդեն 450 մլն դոլորի գնումներ է կատարում ՊՆ ներքին արտադրողներից։ Սա, որպեսզի պարզ լինի, թե ինչ չափի ներկայացվածություն ունի հայկական արտադրանքը ԶՈՒ-ում, խոսքը և ավանդական զինատեսակների մասին է և նորարար լուծումներով հագեցած կառավարման համակարգերի, ԱԹՍ-ների և այլ զինատեսակների մասին»։

Մենք այս պահին ռազմարդյունաբերությամբ զբաղվող 60 ընկերություն ունենք, որտեղ ներգրավված են ավելի քան 2500 ինժեներներ, ծրագրավորողներ, գիտնականներ, փորձագետներ։

Վերջին եռամյա պայմանագրերով 27 ընկերություններից 50 գնում է կատարել ՊՆ։ Վերջին ութ ամսում 15 մլն դրամ հարկ են վճարել այս ընկերությունները։

«Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխոնոլգիաներ» թեմայով Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի երկրորդ օրվա քննարկման ընթացում  նախարար Հայրապետյանը ներկաներին նաև տեղեկացրեց, որ վերջին ութ ամսում  զբաղված են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը խթանող աշխատանքներով։

 «Ռազմարդյունաբերությունը մեր հավատամքն է, այն դառնալու է մեր տնտեսության կարևոր սեգմենտներից մեկը։ Սա մեզ տալու է ոչ միայն տեխնոլոգիական առավելություն ԶՈՒ համար, տալու է մեզ հնարավորություն տնտեսության կառուցվածքում ունենալ զարգացած ուղղության, այն է՝ ռազմական արդյունաբերությունը։ Այն գալիս  է վերափոխելու Հայաստանի միջազգային իմիջը, քանի որ ունենալով զարգացած ռազմական արդյունաբերություն, ունենալով սեփական մտքի արդյունքում մեր երկրում գեներացված իդեա և իդեայից մինչև պրոդուկտի ստացում։ Վերջնական արտադրանքի պարագայում Հայաստանը բոլորովին այլ խաղացող է լինելու տեխնոլոգիական աշխարհում և առհասարակ աշխարհաքաղաքական իրավահարաբերություններում»։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, խոսելով էներգետիկ ոլորտի մասին չշրջանցեց նոր ատոմակայանի կառուցման հարցը։ Նշեց, որ այսօր Հայաստանի էներգետիկ պահանջների 40% ապահովում է ատոմակայանը,  30% ջերմաէլեկտրականները,  20%  հիդրոէլեկրակայանները, 10% արևային կայաններն են արտադրում։ Բայց քանի որ արևային էներգիայի համար արև է հարկավոր, իսկ հիդրոէլեկտրակայանի համար քամի, ապա ատոմակայանը անհրաժեշտ է․

«Ակնհայտ է որ պետք է կառուցել նոր ատոմակայան, բայց պետք է կառուցել այն չափի, որ այնքան մեծ չլինի, որ կլանի ամբողջ էներգետիկ համակարգը, քանի որ մեր երկրում սպառվում է 800-1200 մգվտ հզորությամբ էլեկտրաէներգիա։ Եթե մենք 100 կամ 1200 մգվտ հզորությամբ ատոմակայան կառուցենք ապա երկրի ամբողջ էներգետիկ համակարգը կախված կլինի ատոմակայանից՝ իր դրական և բացասական կողմերով»։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան վերջին տարիների տնտեսական աճի մասին խոսեց․

«2022-23 թթ Հայաստանը իր տնտեսական աճի տեմպերով եղել է աշխարհում առաջին տասնյակում, և այս տարի ևս ունենք շատ բարձր աճի տեմպ և այս տարի ևս կլինենք աճով առաջատար երկրների շարքում։ Մասնավորապես արձանագրվել է 12.6% տնտեսական աճ, 2023թ ին 8.3% տնտեսական աճ , որը աշխարհում տնտեսական աճի տեմպով եղել է 4-րդը, իսկ Եվրոպայում՝ առաջինը»։

Նախարարը նաև վստահեցրեց, որ մրցունակ այգիներ են կառուցվում այսօր, ինչը հնարավոր է դարձել նաև լիզինգային ծրագրերի միջոցով։

Չշրջանցվեց նաև զբոսաշրջության թեման և արձանագրվեց, որ այս ուղղությամբ սփյուռքից մեծ նորհոսք է արձանագրվում։

Back to top button