ԿարևորՄշակույթՏեսանյութեր

Ամենաերկարակյացը․ Կոմիտասի անվան ազգային քառյակը 100 տարեկան է

«Պատգամ եմ ասում Ձեզ, մենք Ձեզ հետ միասին արեցինք քառյակի 50 ամյակը, 60 ու 70-ը պիտի տոնեք, հետո՝ Ձեր գործն է։ Այնպես ստացվեց, որ այսօր արդեն տոնում ենք 100-ամյակը, և միակ քառյակն է գործող, որը երբեք ընդմիջում չի ունեցել»։

Պատգամողը Ավետ Գաբրիելյանն էր, խոստացողն ու կատարողը՝ Էդուարդ Թադևոսյանը։ Մոտ 50 տարի՝ առաջինը, գրեթե նույնքան՝ երկրորդը ղեկավարել են աշխարհի ամենաերկարակյաց քառյակը։ Կոմիտասի անվան ազգային քառյակը 100 տարեկան է։

Հիմնադրման օրվանից քառյակի կազմը փոխվել է 15 անգամ։

  • 6 տարի Գաբրիելյանի «վարդագույն ստեղծագործական լաբորատորիայում» անցկացրած, նրա ջութակն ու աթոռը ստացած Էդուարդ Թադևոսյան,
  • ջութակահար, բայց 35 տարի առաջ խմբին որպես ալտահար միացած Ալեքսանդր Կոսեմյան,
  • ստեղծումից 84 տարի անց առաջին անգամ 4 ֆրակի կողքին մեկ երկար փեշով հայտնված քառյակի առաջին կին՝ Սյուզի Երիցյան
  • խմբին վերջինը՝ 8 տարի առաջ միացած Անժելա Սարգսյան․

Այժմ նրանք են գործունեությունը երբեք չդադարեցրած քառյակի անդամները։

Կարդացեք նաև

Back to top button