Եթե Հայաստանն ընկնի, աշխարհը կձախողի․ Լուիս Մորենո Օկամպոյի հարցազրույցը Հանրային ռադիոյին
Միջազգային Քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կարծում է, որ բոլոր ջանքերը պետք է գործադրել Լեռնային Ղարաբաղի մասին քննարկումը Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ի օրակարգում ներառելու համար: «Եթե մեկ տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն անտեսվի, այս մարդկանց մասին հիշողությունը կջնջվի»,- Հանրային ռադիոյի հետ զրույցում ասել է նախկին դատախազը։
Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է նախաձեռնությանը, որով աշխարհի հայերին կոչ է անում մեդիա արշավ սկսել 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի դեմ` Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։
Հարցին, թե ինչու է օգնում հայերին, Օկամպոն պատասխանել է, որ իր համար Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի համար պայքարը քաղաքակրթական խնդիր է: «Եթե Հայաստանը ընկնի, աշխարհը կձախողի», – ասել է ՄՔԴ դատախազը:
Լուիս Մորենո Օկամպոյի հետ զրուցել է Աստղիկ Սարգսյանը։